Ֆրանսիան չի բացառում, որ Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը կարող է չեղարկվել16 մարտի 2018 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մենյեն նախազգուշացրել է Վրաստանի քաղաքացիներին, որ Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմը կդադարեցվի, եթե ապաստանի համար դիմողների աճը շարունակվի: «Sputnik Վրաստանի» փոխանցմամբ, այս մասին հայտնում է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը: ԵՄ երկրները վերջին շրջանում ավելի հաճախ են դժգոհություն հայտնում Վրաստանից ապաստան խնդրողների թվի աճի առնչությամբ: Իրենց մտահոգությունն են արդեն հայտնել Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան և Իսլանդիան: «Ֆրանսիայում ապաստան ստանալ ցանկացող Վրաստանի քաղաքացիների թիվն աճել է: Միևնույն ժամանակ, նրանք հաճախ խախտում երկրում գտնվելու սահմանված ժամկետները: Ցանկանում եմ կոչ անել Վրաստանի քաղաքացիներին չհավատալ նրանց, ովքեր երկու տարի ժամկետով անօրինական կեցություն են նրանց առաջարկում Ֆրանսիայում և Գերմանիայում, իսկ դրանից հետո ապաստանի տրամադրում», - ասել է ֆրանսիացի դեսպանը: Ֆրանսիայի դեսպանի խոսքով՝ նման գործողությունները կարող են վատ հետևանքներ ունենալ ամբողջ Վրաստանի համար: «Չի բացառվում, որ նման գործողությունների պատճառով Վրաստանի նկատմամբ կիրառվեն պատժամիջոցներ և առանց վիզայի ռեժիմի դադարեցվի»,- նշել է Մենյեն: Հունվարին ԵՄ երկրներում ապաստան է տրամադրվել Վրաստանի 13 քաղաքացու, իսկ մոտ 1300 մարդ մերժում է ստացել: Վերջին տվյալներով՝ ուսումնասիրվում է Վրաստանի ավելի քան 5400 քաղաքացու դիմում:Եվրամիությունը Վրաստանին առանց վիզայի ռեժիմ է տրամադրել 2017 թվականի մարտին: Այս ընթացքում 220.000 քաղաքացի է օգտվել առանց վիզա ռեժիմից: Ավելի վաղ, Վրաստանից մեկնած ապաստան փնտրողների քանակի ավելացման առնչությամբ դժգոհություն էր հայտնել նաև Գերմանիան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |