Վթար Գուդաուրիի ճոպանուղում. Կան տուժածներ (վիդեո)

Վթար Գուդաուրիի ճոպանուղում. Կան տուժածներ

PanARMENIAN.Net - Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայրում արտակարգ դեպք է տեղի ունեցել՝ շարքից դուրս է եկել ճոպանուղին: 8 մարդ է տուժել, այդ թվում ՌԴ 4 քաղաքացի, Ուկրաինայի 2 քաղաքացի և Շվեդիայի 1 քաղաքացի, հայտնում է Sputnik Վրաստանը:

Համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես են ճոպանուղու նստարանները դահուկորդների հետ միասին հետ գլորվում դեպի ստորին կայարան և բախվում իրար:

Թբիլիսիից Գուդաուրի են ուղարկել 2 ուղղաթիռ, որոնք առավել ծանր վիճակում գտնվող տուժածներին կտեղափոխեն մայրաքաղաք: Տուժած Ուկրաինայի քաղաքացուհին հղի է, բողոքում է մեջքի շրջանում ուժեղ ցավերից:

Քրեական գործ է հարուցվել անվտանգության կանոնները խախտելու հոդվածով, ինչը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով 6 ամիսց մինչև 2 տարի ժամկետով, կամ 2-5 տարի ազատազրկմամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---