19 մարտի 2008 - 13:59 AMT
Երեւան կժամանի Ագո-ի խումբը
Մարտի վերջին Երեւան կժամանի Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի դիտարկման Ագո-ի խումբը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «Ըստ նախնական տվյալների այցը կկայանա մարտի 29-ից կամ 30-ից մինչեւ ապրիլի 1-ը: Ներկայումս ճշտվում է երկրի քաղաքական ղեկավարության հետ Ագո-ի խմբի անդամների հանդիպումների ժամանակացույցը»,-ասել է Բալայանը: