3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան նպաստի դիմումները կարելի է լրացնել առցանց16 մարտի 2018 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու համար քաղաքացիները կարող են առցանց եղանակով դիմել և ստանալ սահմանված գումարը: Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը՝ հիշեցնելով, որ առցանց ծառայությունը գործում էր առաջին և երկրորդ երեխայի դեպքում: ՍԱՊԾ պետը նշել է, որ մարտի 1-ից առցանց կարելի է դիմել ծննդյան միանվագ նպաստ, խնամքի նպաստ նշանակելու, խնամքի նպաստի իրավունքը վերականգնելու, խնամքի նպաստի վճարումը վերսկսելու, թաղման նպաստը ստանալու համար: «Առաջիկայում կունենանք մի շարք ծառայություններ, որոնք նույնպես առցանց եղանակով կմատուցվեն, սակայն կարևոր է, որ մյուս պետական մարմինները ևս ունենան էլեկտրոնային շտեմարան գործընթացն արագ կազմակերպելու համար»,- ասել է Հովհաննես Սահակյանը: Նա նշել է նաև, որ այսուհետ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակներում ծննդյան վկայականը ստանալու համար տեղում կարող են լրացնել նաև ծննդյան միանվագ նպաստ ստանալու դիմումը: «Մեկ վայր այցելելով` լրացնում են երկու դիմում և ստանում այդ ծառայությունները»,- նշել է Սահակյանը: Ամբողջական տեղեկատվությունը կարելի է ստանալ www.epension.am կայքից: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |