Մխիթարյան. Մոսկվան կանչում է

Մխիթարյան. Մոսկվան կանչում է

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալը» Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում կհանդիպի Մոսկվայի ԲԿՄԱ հետ: Այդ մասին հայտնի է դարձել շվեյցարական Նիոնում վիճակահանության արդյունքում:

Հայաստանի ազգային հավաքականի և «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում: «Մոսկվան կանչում է»,-գրել է նա:

Քառորդ եզրափակչի խաղերը կայանալու են ապրիլի 5-12-ը: Առաջին հանդիպումը տեղի կունենա Լոնդոնում, պատասխան խաղը՝ Մոսկվայում:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը կանցկացվի Լիոնում մայիսի 16-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---