Սոթք-Քարվաճառը փակ է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

Սոթք-Քարվաճառը փակ է, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Մարտի 17-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---