Սի Ծինփինը վերընտրվել է ՉԺՀ նախագահ17 մարտի 2018 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատգամավորները միաձայն ՉԺՀ նախագահ են վերընտրել Սի Ծինփինին: Նա կպաշտոնավարի ևս 5 տարի: Ընտրությունները տեղի են ունեցել մարտի 17-ի վաղ առավոտյան: Բոլոր ներկա պատգամավորները՝ 2970, միաձայն կողմ են քվեարկել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սի Ծինփինը ՉԺՀ նախագահ էր ընտրվել 2013-ի մարտին: Ծինփինը վերընտրվել է նաև ՉԺՀ Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ՝ պահպանելով ղեկավար դիրքը կուսակցական, ռազմական և պետական մարմիններում: Փոխնախագահ է ընտրվել Չինաստանի Կոմկուսի Հակակոռուպցիոն մարմնի նախկին քարտուղար Վան Ցիշանը: ՉԺՀ նախագահի պաշտոնը սահմանվել էր ըստ երկրի սահմանադրության 1954-ին, այնուհետև վերացվել 1975-ին, իսկ հետո կրկին վերականգնվել 1982-ին: Մինչև մարտի 11-ը ՉԺՀ նախագահը կարող էր ընտրվել 5 տարի ժամկետով 2 անգամից ոչ ավելի, սակայն ընթացող նստաշրջանում այդ արգելքը հանվել է՝ լիազորությունների ժամկետն այլևս չի սահմանափակվում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |