ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է STARTPHONE 2500-ից անցնել STARTPHONE EXTRA 2500-ի17 մարտի 2018 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ STARTPHONE 2500 սակագնային պլանի բաժանորդները, որոնք այլևս չունեն պարտադիր բաժանորդագրության պարտավորություններ, պայմանագիրը չխզելու դեպքում ավտոմատ կերպով կանցնեն STARTPHONE EXTRA 2500 սակագնային պլանին: STARTPHONE EXTRA 2500 սակագնային պլանով նույն 2500 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդները կստանան 3 անգամ ավելի շատ ինտերնետի ծավալ՝ սոցիալական ցանցերում առավել անհոգ շփվելու համար, իսկ 2500 րոպե ներցանցային խոսելաժամանակը և սակագնային պլանի շրջանակում ավելացված նոր՝ 50 րոպե խոսելաժամանակը դեպի ՀՀ այլ ցանցեր թույլ կտան միշտ մնալ կապի մեջ, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը: Փաթեթով տրամադրվող ծառայությունների համաձայն՝ կտրամադրվի 2500 րոպե ներցանցային խոսելաժամանակ, 50 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր և 3000 ՄԲ ինտերնետ: «Ավելացնելով սակագնային պլանի ներսում առաջարկվող ինտերնետի փաթեթը և խոսելաժամանակը ինչպես դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց, այնպես էլ դեպի ՀՀ այլ ցանցեր, մենք ստեղծել ենք առավել հարմարավետ ու մատչելի պայմաններ մեր հավատարիմ բաժանորդների համար: Առաջարկելով STARTPHONE EXTRA 2500 սակագնային պլանը՝ մենք խնայել ենք մեր բաժանորդների ժամանակը և հոգացել ենք նրանց հարմարավետության մասին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել ընկերության հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |