Արմեն Սարգսյանին շնորհավորել են Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը

Արմեն Սարգսյանին շնորհավորել են Դոնալդ Տուսկն ու Ժան-Կլոդ Յունկերը

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը շնորհավորական ուղերձ են հղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Այս մասին հայտնում է նախագահի գրասենյակը:

«Հայաստան- ԵՄ հարաբերությունները վերջին ամիսներին մեծ առաջընթաց են գրանցել՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրելով Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Մենք ակնկալում ենք սերտորեն գործակցել Ձեզ հետ՝ կոնկրետ ձև տալու այդ հանձնառություններին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա և առաջ մղելու մեր հավակնոտ օրագիրը»,- նշել են եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները:

Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել նաև Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը, Օմանի Սուլթանության Սուլթան Քաբուս Բեն Սայիդ ալ Սայիդը, Լաոսի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության նախագահ Բոունհենգ Վորաչիդը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր տիկին Դելֆին Օն։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---