Պուտինը 70%-ից ավելի է հավաքում նախագահական ընտրություններում

Պուտինը 70%-ից ավելի է հավաքում նախագահական ընտրություններում

PanARMENIAN.Net - ՌԴ-ում մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթում է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը:

23:50 Ձայների 41,82%-ի հաշվարկից հետո Պուտինը ստանում է քվեների 74,28%-ը, Գրուդինինը` 13,98%-ը, Ժիրինովսկին`6,5%-ը, Սոբչակը` 1,41%-ը: Մնացած 4 թեկնածուների` Բորիս Տիտովի, Սերգեյ Բաբուրինի, Մաքսիմ Սուրայկինի ու ՅԱԲԼՈԿՈ կուսակցության նախագահ Գրիգորի Յավլինսկիի ցուցանիշը 0,63%-0,81% սահմաններում է տատանվում:

23:15 Մասնակիցների ձայների ավելի քան 21%-ի հաշվարկից Պուտինը քվեների 71.97%-ն է հավաքում:

ԿԸՀ տվյալներով, երկրորդ տեղում կոմունիստների թեկնածու Պավել Գրուդինինն է` ձայների 15,9%-ով:

Երրորդը Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին է, ով ստացել է քվեների 6,96%-ը:

Լրագրող, հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը քվեների 1,39%-ն է ստացել:

Մնացած 4 թեկնածուների` Բորիս Տիտովի, Սերգեյ Բաբուրինի, Մաքսիմ Սուրայկինի ու ՅԱԲԼՈԿՈ կուսակցության նախագահ Գրիգորի Յավլինսկիի ցուցանիշը 0,59%-0,77% սահմաններում է տատանվում:

Ընտրություններին մասնակցությունը 18:00 դրությամբ կազմել է 59,93%, ընտրատարածքների փակվելու պահին մասնակցության տվյալները դեռևս չեն հրապարակվել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---