Մխիթարյանը վիրավոր և հաշմանդամությամբ զինվորների վերականգնողական կենտրոնին մեքենա է նվիրել

Մխիթարյանը վիրավոր և հաշմանդամությամբ զինվորների  վերականգնողական կենտրոնին  մեքենա է  նվիրել

PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, որտեղ հանդիպել է վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինծառայողների հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ, Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին, զրուցել հիվանդների, ուսանողների հետ:

Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրաբերել է վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինծառայողների վերականգնողական կենտրոնին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---