«Գահերի խաղում» 2 նոր կերպար կհայտնվի

«Գահերի խաղում»  2 նոր կերպար կհայտնվի

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սիրված սերիալի հեղինակները հայտարարել են դերասանների ընդունելության մասին: Նրանք կմարմնավորեն 2 նոր կերպարի: Այժմ հեղինակները որոնում են դերասանուհու, որը կարող է 25-30 տարեկան երիտասարդ մայրիկի դեր կատարել: Ըստ նկարագրության, նա շատ աղքատ է և գոյատևման համար է պայքարում: Դերասանուհին նաև պետք էկարողանա իմպրովիզացիա անել, գրում է Life.ru-ն:

Քասթինգի բաժինը նաև 2 երեխայի է որոնում՝ 5-8 տարեկան երկվորյակ աղջիկների: Հավանաբար, աղջիկները կատարելու են մեկ կերպարի դեր: Բանն այն է, որ ըստ աշխատանքային օրենսդրության, երեխաները չեն կարող երկար գտնվել նկարահանման հարթակում, ուստի միշտ աշխատում են նման երեխաների գտնել: Ընդհանուր առմամբ երվորյակները նկարահանման 4 օր կունենան՝ 2018-ի մայիսի 4-ին, 9-ին, հունիսի 19-ին և հունիսի 26-ին:

Հունվարի սկզբին HBO հեռուստաալիքը հաստատեց, որ «Գահերի խաղի» վերջին՝ 8-րդ, եթերաշրջանը թողարկվելու է 2019-ին, կոնկրետ ժամկետներ չնշելով: Հայտնի է, որ խաղաշրջանը բաղկացած կլինի 6 էպիզոդից: Սերիալը ցուցադրվում է 2011-ից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---