Նեյմարը միլիոններ է ուզում ՊՍԺ-ից19 մարտի 2018 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Փարիզյան «Պարի Սեն Ժերմենի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատրաստ է մնալ Ֆրանսիայում, սակայն պահանջում է ակումբից բարձրացնել իր աշխատավարձը: Նեյմարը տրամադրված է «Ռեալ» տեղափոխվել՝ ֆուտբոլիստի հայրն արդեն հանդիպել է մադրիդյան ակումբի ներկայացուցիչների հետ քննարկելու համար հնարավոր գործարքը: 26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը հուսով է, որ շաբաթական 1 մլն եվրոյից ավելի կստանա, մինչդեռ ընթացիկ համաձայնագրի շրջանակներում նա շաբաթական 750.000 եվրո է ստանում, հայտնում է Lenta.ru-ն AS-ի վրա հղումով: Ֆուտբոլիստի ներկայացուցիչներն օգտվել են այն հանգամանքից, որ Բրազիլիայում է գտնվում ՊՍԺ նախագահ Նասեր Ալ Հելաիֆին, որպեսզի քննարկեն մինչև 2022թ. կնքված պայմանագրի վերանայման հարցը: Առանցքային գործոնները, որոնք դրդում են Նեյմարին մտածել Մադրիդ տեղափոխվելու մասին, հետևյալն են՝ ՊՍԺ-ի դուրս մնալը Չեմպիոնների լիգայից, ինչպես նաև ընկերական հարաբերությունները «Ռեալի» պաշտպան Մարսելոյի հետ: Բացի այդ, Նեյմարը հոգնել է Առաջին լիգայում խաղալուց և փարիզյան կյանքից: Նեյմարը Փարիզ է տեղափոխվել 2017-ի ամռանը ռեկորդային 222 մլն եվրոյով: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում փարիզյան ակումբը պարտվեց «Ռեալին» (2:5 երկու խաղի արդյունքում): Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |