Ռոբերտ Հովհաննիսյանը՝ շախմատի ԵԱ միանձնյա առաջատար21 մարտի 2018 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում մարտի 20-ին կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը երեք հաղթանակ էր տարել մեկնարկում, սպիտակներով առավելության է հասել խորվաթ գրոսմայստեր Ալեքսանդր Ինջիչի նկատմամբ: Նա վաստակել է 4 միավոր և դարձել է միանձնյա առաջատար, քանի որ համաքայլ ընթացող մյուս չորս շախմատիստները ոչ ոքի են խաղացել և կեսական միավոր են կորցրել, հայտնում է «Ա1+»-ը: Առաջատարներին հետապնդող ՀՀ երեք պատվիրակներից հաղթանակ է տարել միայն Հայկ Մարտիրոսյանը, որը պարտության է մատնել Հրանտ Մելքումյանին: Գաբրիել Սարգսյանը հաշտություն է կնքել Վրաստանի ներկայացուցիչ Միխաիլ Մչեդլիշվիլու հետ և նույնպես զիջել դիրքերը՝ 12-րդ տեղից նահանջելով 15-րդ հորիզոնական: Շվեյցարական մրցակարգով անցկացվող առաջնությունը բաղկացած է 11 տուրից: Այն ավարտվելու է մարտի 28-ին: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |