Հրայր Թովմասյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ21 մարտի 2018 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Հրայր Թովմասյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ: Թովմասյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել է 64 պատգամավոր, դեմ՝ 27-ը: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո Թովմասյանը շնորհակալություն է հայտնել բոլորին վստահության համար։ «Վստահեցնում եմ, որ ամեն ինչ կանեմ, որ մեր ազգը լինի ազատ ու երջանիկ», - հայտարարել է Թովմասյանը։ 2018-ի մարտի 2-ին Աժ պատգամավոր Հրայր Թովմասյանն ընտրվել էր սահմանադրական դատարանի անդամ: «Ստանձնելով ՍԴ անդամի պաշտոնը՝ ժողովրդի առաջ երդվում եմ ապահովել Սահմանադրության գերակայություն, լինել անաչառ»,- ասել էր Թովմասյանը։ «Ես այս պահին հայտարարում եմ, որ վերջակետ եմ դնում իմ՝ որպես քաղաքական գործիչ կարիերային, որքան էլ, որ դա ցավալի լինի», - Ազգային ժողովում հայտարարել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Իրանը համաձայն է ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով Նա ասել է, որ Իրանի և ՀՀ սահմանները հույսի և կյանքի սահմաններ են Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը եռակողմ հուշագիր են կնքել պաշտպանության ոլորտում Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են համատեղ զորվարժություններն ինտենսիվացնելու հարցը «Երևանյան երկխոսություն» համաժողովին ՌԴ–ից բարձրաստիճան հյուրեր չկան․ Հրավերն ուղարկվել է ԱԳՆ–ից դժվարացել են ասել, թե ինչու ՌԴ-ն պատշաճ մակարդակով ներկայացված չէ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը ՍԴ–ն կքննի սեպտեմբերի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ կանոնակարգն արդեն ուղարկվել է ՍԴ |