Արտակարգ դրության ռեժիմի սահմանումը Երեւանում կանխեց լուրջ ցնցումները հայ հասարակության շրջանում

PanARMENIAN.Net - «Ես համոզված եմ, որ արտակարգ դրության ռեժիմի կիրառումը Երեւանում կանխեց ավելի լուրջ ցնցումները հայ հասարակության շրջանում»,-այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, անցած 20 օրվա ընթացքում Երեւանում չի գրանցվել հասարակական կարգի խախտման ոչ մի դեպք: «Այսօր արտակարգ դրությունը չեղյալ կհայտարարվի եւ ես հուսով եմ, որ ոչ մի միջադպեր այլեւս չի լինի: Բոլոր պետական մարմիններն աշխատում են նորմալ ռեժիմով: Ես պարտավոր եմ Հայաստանի նորընտիր նախագահին թողնել կառավարվող եւ կայուն պետություն»,-ընդգծել է Քոչարյանը: Նա նաեւ նշել է, որ Երեւանը միշտ եղել է աշխարհի ամենահանգիստ մայրաքաղաքը եւ հույս է հայտնել, որ այդպիսին էլ կմնա: «Կատարվածից մենք պետք է դասեր քաղենք եւ դրանցից ամենագլխավորն այն է, որ ժողովրդավարությունը հարկավոր է պաշտպանել ամբոխավարությունից եւ քաոսից: Պետությունը պետք է ամրապնդի քաղաքացիների անվտանգությունը պաշտպանող մեխանիզմները»,-ասել է նախագահը:



Միեւնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը դառնությամբ նշել է, որ «չէր կարող պատկերացնել, որ Հայաստանում կգտնվեն մարդիկ, որոնք պատվերով կսկսեն թուլացնել պետությունը, այրել եւ ավերել գույքը»: Նա ասել է, որ ոստիկանությանը հրաման չի արձակվել կրակ բացել ցուցարարների վրա: «Աշխարհի ոչ մի երկրում նման օրենք չկա: Ոստիկանությունը գործում է ըստ հանգամանքների, ելնելով պետական կարգի պաշտպանության եւ քաղաքացիների անվտանգության ապահովման սկզբունքներից: Մենք բոլորս պետք է բուժենք մարտի 1-ի վերքերը»,-գտնում է Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---