ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան. Ուրախ ենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երևանում կկայանա21 մարտի 2018 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը: Ըստ նրա, Ֆրանսիան շատ ուրախ է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երևանում է անցնելու: «Մենք շատ ուրախ ենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հենց Երևանում է անցնելու: Կարծում եմ, Ֆրանսիայի Հանրապետության նախագահը կմասնակցի այդ միջոցառմանը: Եվ հենց նոր, ՌԴ-ում Հայաստանի դեսպանն ասաց, որ ներկա է լինելու նաև Շառլ Ազնավուրը, ինչը շատ կարևոր է մշակույթի տեսակետից»,-ասել է Բերմանը լրագրողներին, գրում է ՌԻԱ Նովոստին: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ գագաթնաժողովը խոշորագույն միջազգային միջոցառումը կլինի Հայաստանի անկախացումից ի վեր: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարների և 100 բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |