Ռինգո Սթարը Բրիտանական կայսրության ասպետ է դարձել21 մարտի 2018 - 16:51 AMT PanARMENIAN.Net - The Beatles-ի նախկին թմբկահար Ռինգո Սթարը Բրիտանական կայսրության ասպետ է դարձել: Այդ մասին հայտնել է ինքը երաժիշտը: «Դա իրոք շատ նշանակալի է ինձ համար: Որպես ճանաչում այն ամենի, ինչ մենք արել ենք: Ինձ շատ հաճելի էր նման պատվի արժանանալ»,-իր զգացմունքների մասին է պատմել երաժիշտը, գրում է Lenta.ru-ն BBC-ի վրա հղումով: 53 տարի առաջ The Beatles-ն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի: Սթարը խոստովանել է, որ այս անգամ զգում է իր խմբի տղաների պակասը. «Ստիպված եղա միայնակ հուզվել»: Ըստ նրա, նա դեռ չի որոշել, թե ինչպես է գերադասում, որ իրեն դիմեն՝ սըր Ռինգո, թե սըր Ռիչարդ, սակայն խոստացել է կոչման հետ շնորհվող շքանշանը կրել նախաճաշի ներկայանալիս: Ըստ տարածված լեգենդի, 1965-ին «լիվերպուլյան քառյակի» մասնակիցները մարիխուանա են ծխել Բուքինգհեմյան պալատում: Սթարը հերքել է այդ լուրերը՝ ասելով, որ նրանք, փորձելով հաղթահարել հուզմունքը, ուղղակի ծխախոտ են ծխել պալատի զուգարանում: The Beatles-ի մյուս անդամ Փոլ Մաքքարթնին ասպետի կոչում է ստացել դեռևս 1997-ին: 1970-ին The Beatles-ի փլուզումից հետո Սթարը միայն որպես մենակատար է հանդես գալիս: Նրա 19-րդ Give More Love ալբոմը թողարկվել է 2017-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Եվրահանձնաժողովը հայտարարել են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին Գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի Փաշինյանը՝ Սխինասին․ Կարևոր պահ է՝ սկսվում են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ Fastex-ն Օլիմպիադայի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290,000 FTN-ով Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե Թեհրանը կրկին հայտարարել է՝ Իրանը դեմ է իր միջազգային սահմանների ցանկացած փոփոխության Ավելի վաղ Արաքչին էր ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է |