$10-ով eBay-ում գնված հին լուսանկարը $2 մլն են գնահատել21 մարտի 2018 - 17:06 AMT PanARMENIAN.Net - Լուսանկարը, որը Մեծ Բրիտանիայի բնակիչ Ջասթին Ուայթինգը eBay-ում ընդամենը 10 դոլարով էր գնել, փորձագետները $2 միլիոն են գնահատել: Պարզվել է, որ դա XIX դարի ամերիկացի ամենահայտնի հանցագործներից մեկի՝ Ջեսսի Ջեյմսի լուսանկարն է, որը հայտնի է ԱՄՆ Միջին արևմուտքում բանկերի և գնացքների բազմաթիվ կողոպուտներով: Ըստ Ուայթինգի, նա գնել է լուսանկարը 2017-ի ամռանը: Նա վաղուց է հետաքրքրվում ամերիկյան հանցավորության պատմությամբ, ուստի, գնելով լուսանկարը, հասկանում էր, թե ով է պատկերված այնտեղ, սակայն, չէր կարծում, որ լուսանկարն օրիգինալ է: «Արդեն երբ ստացա լուսանկարը, մտածեցի. Տեր Աստված, իսկ եթե սա օրիգինալն է»,-հիշում է Ուայթինգը: Նա ցույց է տվել լուսանկարը մի քանի փորձագետի, և նրանք հաստատել են, որ դա կեղծիք չէ: Լուսանկարում իրոք պատկերված է Ջեսսի Ջեյմսը 14 տարեկանում: Այդ մասին հայտարարել է XIX դարի լուսանկարչության մասնագետ Ուիլ Դանիվեյը: Նմանատիպ մի պատմություն է տեղի ունեցել ամերիկացի Ֆրենկ Աբրամսի հետ, որը տոնավաճառում շատ էժան գնով հին լուսանկար էր գնել, իսկ մի քանի տարի հետո պարզվել էր, որ դա Բիլլի Քիդի՝ ևս մեկ հայտնի հանցագործի, լուսանկարն է: Այդ լուսանկարը ևս մի քանի միլիոն դոլար գնահատվեց: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | ԳԱԱ․ Գիտկազմակերպություններին և ԳԱԱ-ին վերաբերող նոր կարգավորումները պետք է նախապես բովանդակապես քննարկվեին Նոր կարգավորումներով ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ Իրանը համաձայն է ապաշրջափակմանը՝ երկրների տարածքներով անցնող ճանապարհների իրավազորությունը ճանաչելու սկզբունքով Նա ասել է, որ Իրանի և ՀՀ սահմանները հույսի և կյանքի սահմաններ են «Երևանյան երկխոսություն» համաժողովին ՌԴ–ից բարձրաստիճան հյուրեր չկան․ Հրավերն ուղարկվել է ԱԳՆ–ից դժվարացել են ասել, թե ինչու ՌԴ-ն պատշաճ մակարդակով ներկայացված չէ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը ՍԴ–ն կքննի սեպտեմբերի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ կանոնակարգն արդեն ուղարկվել է ՍԴ |