Նախարար. ՀՀ-ում միջուկային էներգիայի արտադրությունը 10%-ով կավելանա21 մարտի 2018 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի ծառայության ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրով միջուկային էներգիայի արտադրությունը կավելանա մոտ 10%-ով: Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: Նրա խոսքով, ներկայում ՀՀ-ում էներգիայի ներքին սպառման կառուցվածքում երեք արտադրական հզորություն հավասարաչափ է բաշխված: «Միջուկային էներգիայի մասնաբաժինը կազմում է մոտ 33%, ջրային աղբյուրներից արտադրվող հոսանքի մասնաբաժինը և գազայինը ևս 33-ական տոկոս են կազմում: Առաջիկա տարիներին՝ 2020-21 թվականներին, միջուկային էներգիայի տեսակարար կշիռը ներքին սպառման կառուցվածքում կկազմի 40-41%», - նշել է նախարարը: Ի պատասխան ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ում նոր ատոմակայան կառուցելու Սերժ Սարգսյանի հայտարարության մասին հարցին, Մանուկյանն ասել է, որ չի կարծում, թե 2-րդ էներգաբլոկի կառուցումը նպատակահարմար է: «Ատոմակայանն ի զորու է շարունակել իր աշխատանքը որոշակի ախտորոշիչ աշխատանքներից հետո, որից հետո կարող ենք որոշել, թե որքան կյանք այն կարող է ունենալ: Հիմա կառուցել նոր էներգաբլոկ, եթե ունենք գործողը, որը կարող է անխափան ու անվտանգ շահագործվել տարիներ, որքանո՞վ է դա նպատակահարմար։ Միջուկային տեխնոլոգիաները շատ արագ զարգանում են, և եթե սրանից 5 տարի առաջ մենք ունեինք այլընտրանք երկու տարբեր տեխնոլոգիաների միջև, այսօր ունենք առնվազն 5 այլընտրանք, որոնցից յուրաքանչյուր հաջորդն ավելի անվտանգ է, ավելի հուսալի է, հետևաբար, կառավության որոշումը եղել է հետևյալը՝ շահագործել գործող էներգաբլոկը որքան հնարավոր է, որից հետո կորոշենք, թե երբ կառուցել նոր էներգաբլոկը և ինչ տեխնոլոգիայով»,- պատասխանել է նախարարը։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |