ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 39 անդամներ պնդում են, որ Հայաստանին եւ Ղարաբաղին հատկացվելիք օգնության ծավալը պետք է ավելացնել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 39 անդամներ նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգի ու Ֆրենկ Փալոնեի նախաձեռնությամբ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի արտերկրյա ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարներին` կոչ անելով հավանություն տալ 2009 ֆինանսական տարվա արտերկրյա օգնության մասին նախագծին, որն առաջ է տանում ԱՄՆ շահերն ու արժեքները Հայաստանում եւ տարածաշրջանում: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA): Ջո Նոլենբերգն ու Ֆրենկ Փալոնեն կոչ են անում կրճատել ռազմական աջակցությունն Ադրբեջանին եւ քայլեր ձեռնարկել ԼՂՀ-ի հետ դիվանագիտական կապեր հաստատելու համար: «Մենք շնորհակալ ենք կոնգրեսականներ Փալոնեին եւ Նոլնեբերգին եւ բոլոր նրանց, ովքեր միացան այս նախաձեռնությանը, որը կնպաստի հավասարակշիռ խաղաղության եւ կայունության հաստատմանը եւ զարգացմանը Կովկասում»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նա նաեւ հավելել է, որ ամերիկահայերը կանեն ամեն բան պահպանելու համար արտերկրի աջակցության այն գերակայությունները, որոնք նշված են նամակում: Ա.Համբարյանը առանձնացրել է այն ջանքերը, որ ուղղված են Ադրբեջանի արհեստական քաղաքականության կասեցմանը, որը ջանում է խոչընդոտել ԱՄՆ ներկայացուցիչների բոլոր շփումներին ԼՂՀ առաջնորդների եւ բնակչության հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---