Blackwater-ի հիմնադիրը փորձել էր Բաքվին ինքնաշեն կործանիչներ վաճառել

Blackwater-ի հիմնադիրը փորձել էր Բաքվին ինքնաշեն կործանիչներ վաճառել

PanARMENIAN.Net - Blackwater մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Էրիկ Փրինսը փորձել է Thrush Aircraft ընկերության արտադրության Thrush 510G ինքնաշեն կործանիչ վաճառել Ադրբեջանի զինված ուժերին, ինչը կհամարվեր ԱՄՆ օրենսդրության խախտում: Այս մասին գրում է The Intercept-ը:

Ինքնաթիռն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով՝ դաշտում պեստիցիդներ ցանելու համար։ Սակայն Փրինսի ընկերությունը դրանց ռազմական մոդելն էր ստեղծել՝ 23-մմ թնդանոթով, որի տարողունակությունը 7 հրթիռ է: Այն ունի նաև լրացուցիչ զրահապատում:

2016-ին King & Spalding մասնավոր փաստաբանական ընկերության փաստաբան, ներկայումս ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Քրիստոֆեր Ռեյը Blackwater-ի հիմնադրի այդ մտադրության մասին հայտնել էր երկրի արդարադատության նախարարությանը:

Ընկերությունը Հոնկոնգում տեղակայված բեռնափոխադրումների Frontier Services Group ընկերության 2015 թվականի զեկույցի հիման վրա եկել էր եզրահանգման, որ Փրինսը մտադիր էր, առանց արտոնագրի զենք վաճառել մեկ այլ երկրի:

«FSG ընկերության ներկայիս խոսնակն ասում է, որ ընկերության և Փրինսի՝ ԱՄՆ օրեսնդրությունը ոտնահարելու հետ կապված յուրաքանչյուր պնդում կեղծ է», -նշում է աղբյուրը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ ապացույցներ կան, որ Փրինսը զենք է առաջարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

2007 թվականին Blackwater ընկերության պահակայինները կրակ էին բացել խաղաղ իրաքցիների վրա, սպանելով 17 մարդու: Երկրի իշխանությունները պահանջում էին սպանվածների հարազատներին վճարել $136 մլն փոխհատուցում, սպառնալով այդ ընկերության աշխատակիցներին դատական հետապնդմամբ:

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
---