SOS նախագծի ռեժիսոր Հայկ Բարսեղյանը բերման է ենթարկվել դանակ կրելու համար21 մարտի 2018 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանները Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկել SOS նախագծի ռեժիսոր, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդի Հայկ Բարսեղյանին: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»: Բարսեղյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ըստ ոստիկանության աշխատակիցների, պատճառը հասարակական վայրերում սառը զենք կրելն է: 2016 թվականի հուլիսի 27-ին սառը զենք կրելու մեղադրանքով ձերբակալվել էր նաև Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Հետագայում քրեագիտական փորձաքննության եզրակացության արդյունքում պարզվել էր, որ ձերբակալության հիմք հանդիսացած դանակը սառը զենք չէ: Լևոն Բարսեղյանն ազատ էր արձակվել: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Օվերչուկի՝ ՀՀ ու ՌԴ միջև խնդիրները լրատվամիջոցներն են ուռճացնում «Պետք է կարողանալ տարբերել իրականությունը լրատվամիջոցների ներկայացրածից»,–ասել է նա Քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ և Տաջիկստանի ԱԳՆ-ների միջև Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Օվերչուկ․ Ապաշրջափակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակում՝ ՀՀ իրավազորության սկզբունքով Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել ԱՄՆ Կոնգրեսում լսումներ կանցկացվեն Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով Հանրությունը և լրատվամիջոցները կարող են անձամբ ներկա գտնվել կամ հետևել լսումներն ուղիղ հեռարձակմամբ |