Ռոբերտ Քոչարյան. Ես չեմ պատրաստվում աշխատել պետական կառույցներում

PanARMENIAN.Net - «Դժվար է միանգամից նշել բոլոր նվաճումներն ու թերությունները 10 տարվա ընթացքում, սակայն մեկ բան ինձ հաստատ չհաջողվեց` ես չկարողացա կանխել մարտի 1-ի իրադարձությունները: Ես սա ափսոսանքով եմ ասում, թեեւ հուսով եմ, որ կարողացա անել այնպես, որ, թեեւ կոշտ միջոցներով, սակայն մեզ հաջողվեց խուսափել առավել ծանր եւ լուրջ հետեւանքներից»,-»,-այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, իր գործունեության գնահատականը նա կներկայացնի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնակալման արարողությունից հետո, որը կկայանա ապրիլի 9-ին: Մեկնաբանելով հետընտրական իրավիճակը Հայաստանում` Քոչարյանը նշել է, որ Հայաստանում չի կարող լինել բնակչության 80 տոկոսի կողմից ընտրված նախագահ: «Բոլոր երկրներում 50-52 տոկոսը նորմալ ցուցանիշ է: Այն, որ կան դժգոհներ, դա նորմալ է, աշխարհի բոլոր երկրներում կա ընդդիմություն, որը չի համաձայնվում ընտրությունների արդյունքների հետ: Սակայն դա չի նշանակում, թե ամեն անգամ պետք է մարդկանց փողոց հանել եւ քանդել պետությունը: Ի դեպ, 2003 թ. նախագահական ընտրություններում Ստեփան Դեմիրճյանը շատ ավելի շատ ձայներ էր հավաքել, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը, սակայն նման բան չարեց: Որքան առաջ է գնում մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությունը, այնքան շատ ենք մենք գալիս այն եզրակացության, որ դա մանրակրկիտ կազմակերպված գործողություն էր, որի կազմակերպիչները կկանգնեն դատարանի առջեւ: Այսօրվա դրությամբ ձերբակալվել է 800 մարդ, որոնցից կալանավորվել են 106-ը: Մյուսները հարցաքննվել են եւ ազատ են արձակվել: Նրանց թվում կան մարդիկ, որոնք ցանկացել են կամավոր կերպով օգնել քննությանը»,-ասել է նախագահը:



Ինչ վերաբերում է աշխատանքի ապագա վայրին, ապա Ռ.Քոչարյանը կոչ է արել լրագրողներին «մի փոքր էլ սպասել»: «Թոշակի ես իրոք չեմ պատրաստվում գնալ, սակայն չեմ աշխատի նաեւ պետական կառույցներում: Մի քիչ կհանգստանամ եւ կրկին կսկսեմ աշխատել»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---