Բակո Սահակյանն Անթիլիասում մասնակցել է Անկախության հուշակոթողի բացմանը

Բակո Սահակյանն Անթիլիասում մասնակցել է Անկախության հուշակոթողի բացմանը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիասում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում Անկախության հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը Լիբանանում է աշխատանքային այցով:

Միջոցառմանը մասնակցում էին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Հայաստանի, սփյուռքի և Արցախի ներկայացուցիչներ:

Մինչ այդ Բակո Սահակյանն Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի և կաթողիկոսության հոգևոր դասի բարձրաստիճան մի խումբ ներկայացուցիչների հետ: Երկրի ղեկավարը Անթիլիասում մասնակցել է նաև ՀՀ անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը, հանդես եկել ողջույնի խոսքով:

Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում հանդիպում է ունեցել նաև Հայ հեղափոխական դաշնակցություն, Սոցիալ-ժողովրդավարական հնչակյան, Ռամկավար ազատական կուսակցությունների տեղական ղեկավար մարմինների ներկայացուցիչների հետ:

Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում հանդիպում է ունեցել նաև Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Լիբանանի տեղական մարմնի ղեկավարության հետ։ Նա երախտագիտություն է հայտնել ՀԲԸՄ ղեկավարությանը եւ նրա անդամներին քաղաքական, տնտեսական, մարդասիրական ոլորտներում Արցախին մշտապես սատարելու համար` բարձր գնահատելով այդ հայրենանվեր աշխատանքը։ Հանդիպմանը քննարկվել է Արցախի եւ ՀԲԸՄ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---