Պայթյուն Չեխիայի քիմիական գործարանում. 6 զոհ կա

Պայթյուն Չեխիայի քիմիական գործարանում. 6 զոհ կա

PanARMENIAN.Net - Չեխիայում գտնվող քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր և տուժածներ:

Ըստ հրշեջ ծառայության տվյալների, 6 մարդ է զոհվել, տուժածների քանակը չի նշվում: Վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են, գրում է Ինտերֆաքսը Associated Press-ի վրա հղումով:

Պայթյունը տեղի է ունեցել Synthos ընկերության գործարանում, որը գտնվում է Պրահայից դեպի հյուսիս 20 կմ հեռավորության վրա գտնվող Վլատվայի Կրալուպի քաղաքում:

Ոստիկանությունը հայտնում է, որ տեղի բնակիչների համար սպառնալիք չկա:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---