Սեպտեմբերից Երևանի դպրոցներում երթևեկության կանոններ կդասավանդեն22 մարտի 2018 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Հանրակրթական դպրոցներում նոր առարկա կդասավանդվի՝ «Ճանապարհային երթևեկության կանոններ» ծրագիրը, որը նախատեսված է 1-4-րդ դասարանների աշակերտների համար: Ծրագիրը մշակվել է ճանապարհային ոստիկանության հետ համատեղ: «Ճանապարհային երթևեկության կանոնների»: Դասավանդումը նախատեսվում է սկսել մայրաքաղաքի դպրոցներից՝ նոր ուսումնական տարվանից՝ սեպտեմբերի 1-ից: Համապատասխան հրամանագիր ստորագրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նպատակը երեխաների մեջ ճանապարհային երթևեկության կարգապահություն դաստիարակելն ու անվտանգ երթևեկության կանոնների պահպանում սովորեցնելն է: Համաձայն ԿԳ նախարարի հրամանով հաստատված ծրագրի՝ I-IV դասարաններում աշակերտների հետ տարվող պարապմունքները նպատակահարմար է անցկացնել դասասենյակներում կամ հատուկ հրապարակում (դպրոցի բակում, ֆիզկուլտուրայի դահլիճում)` օգտագործելով ուսումնազննական պարագաներ, սարքավորումներ և մանկական տրանսպորտային միջոցներ: Հրապարակը պետք է կահավորել խաչմերուկների, հետիոտնային անցումների գծանշումներով, ժամանակավոր կամ հիմնական լուսացույցներով, ճանապարհային նշաններով և այլ սարքավորումներով:Խորհուրդ է տրվում գործնական պարապմունքներ անցկացնել փողոցում, խաչմերուկում,հրապարակում, ցույց տալ հետիոտների և տրանսպորտային միջոցների երթևեկությունը,երթևեկության կարգավորման տեխնիկական միջոցները: Ճանապարհային ոստիկանության ծառայողները նախապես դասընթացներ կանցկացնեն ուսուցիչների հետ, ովքեր ստացած գիտելիքները կփոխանցեն աշակերտներին, դասավանդման գործընթացին մասնակից դարձնելով նաև ճՈ ներկայացուցիչներին։ Նոր նախաձեռնությունը կարող է նպաստել դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազմանը: Ըստ 2016-17 թթ. վիճակագրական տվյալների, անչափահասների մասնակցությամբ ՃՏ պատահարների թիվն աճել է: Վերլուծությունը փաստել է, որ վրաերթերի 70 տոկոսը տեղի է ունեցել հետիոտնի մեղավորությամբ՝ անչափահասները հիմնականում ճանապարհն անցել են չթույլատրվող հատվածով։ Երթևեկության կանոնների դասավանդման ծրագիրը մշակվել է՝ հաշվի առնելով ներկայացված մտահոգիչ վիճակագրությունը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից |