2017-ին ՏՏ ոլորտի 281 ընկերության հարկային արտոնություն է տրամադրվել22 մարտի 2018 - 18:34 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին ՏՏ ոլորտում ստեղծված 570 ընկերությունից 281-ին տրամադրվել է հարկային արտոնությունների հավաստագիր: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման նպատակով նախարարության և «Գլոբալ Կրեդիտ» վարկային կազմակերպության հետ համատեղ իրականացված դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթի արդյունքում հայտ ներկայացրած 30 թիից ընտրված AR magic և Webex Technologies թիմերի կողմից ներկայացված առաջարկները ճանաչվել են լավագույնը: Այդ երկու ընկերություններից յուրաքանչյուրը, ըստ նախարար Վահան Մարտիրոսյանի, կստանա 10 մլն դրամի չափով ֆինանսական ներդրման առաջարկ: Ծրագրի հաջողության դեպքում նախատեսվում է ստեղծել մասնավոր վենչուրային հիմնադրամ: 2017-ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ծավալն աճել է 29,6%-ով՝ կազմելով մոտ 76 մլրդ դրամ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |