23 մարտի 2018 - 13:11 AMT
Որքան վարկ են վերցնում հայաստանցիները կրթության համար

2018 թվականի հունվարի վերջի դրությամբ Հայաստանում առևտրային բանկերից 2,886 մլրդ դրամի և $3,105 մլն-ի կրթական վարկեր են տրվել: ՀՀ կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ոլորտի համար վարկային կազմակերպությունների կողմի տրված վարկերը հասել են 132 մլն դրամի և մոտ $3000-ի:

Կրթական վարկերը կազմում են ընդհանուր վարկերի չնչին հատվածը: Հայաստանի առևտրային բանկերի տրամադրած վարկերի ծավալն ընթացիկ տարվա հունվարի վերջի դրությամբ կազմել է 2,374 տրլն: 2017-ի հունվարի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է մոտ 16%-ով։

2018-ի հունվարի դրությամբ, 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ, դրամով վարկերի ծավալն աճել է 31%-ով, իսկ արտարժույթով վարկերը՝ 8%-ով։