Մարիամ Պետրոսյանի վեպը՝ XXI դարի 10 ամենաընթերցվող գրքերի շարքում

Մարիամ Պետրոսյանի վեպը՝ XXI դարի 10 ամենաընթերցվող գրքերի շարքում

PanARMENIAN.Net - Գրող և նկարիչ Մարիամ Պետրոսյանի հետմոդեռնիստական ֆանտաստիկ «Տունը, որտեղ…» («The Gray House») ռուսալեզու վեպը ընդգրկվել է XXI դարի 10 ամենաընթերցվող գրքերի շարքում:

Մարիամ Պետրոսյանից բացի ցանկում ընդգրկվել են Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարը, Սթիվեն Քինգի «11/22/63»-ը, Գրեգորի Դևիդ Ռոբերտսի «Շանթարամը», Կորմակ Մաքքարթիի «Ճանապարհը» և այլ ստեղծագործություններ:

«Մարիամ Պետրոսյանը սկսել է գրել գիրքը դեռ մանկության տարիներին, աստիճանաբար ստեղծելով գլխավոր հերոսներին նկարների և տառերի օգնությամբ: Ձեռագրի վերջնական տարբերակը պատրաստ էր 1998-ին, իսկ հրապարակվեց այն միայն 10 տարի անց: Գիրքը նկարագրում է հաշմանդամ երեխաների կյանքը հատուկ գիշերօթիկ դպրոցում, որը կոչվում է՝ Տուն: Տունը դա ուղղակի գիշերօթիկ չէ, դա մի առանձին մոլորակ է, լի իր գաղտնիքներով ու հանելուկներով»,-գրում է Մարիամ Պետրոսյանի վեպի մասին ռուսաստանյան Fraufluger հանդեսը:

Բեսթսելերների ցանկը կազմվել է ըստ վաճառքի ծավալների մասին տվյալների և գրական պարգևների:

Մարիամ Պետրոսյանը ծնվել է Երևանում, ավարտել է Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը՝ «նկարիչ-ձևավորող» մասնագիտությամբ։ 1989 թ. աշխատանքի է ընդունվել «Հայֆիլմում», մուլտիպլիկացիայի բաժնում։Երկու տարի աշխատել է Մոսկվայում՝ «Սոյուզմուլտֆիլմում»։ Վերադարձել է Հայաստան, 1995-2007 թթ. աշխատել է «Հայֆիլմում»։

«Տունը, որտեղ...»-ը գրողի առաջին գիրքն է, որի վրա աշխատել է շուրջ տասնութ տարի՝ 1991 թ.-ից մինչև գրքի հրատարակումը՝ 2009 թ.։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---