Երևանից Պրահա ուղիղ չվերթներ կիրականացվեն

Երևանից Պրահա  ուղիղ չվերթներ կիրականացվեն

PanARMENIAN.Net - «Չեխական ավիաուղիներ» (Czech Airlines) ընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի Պրահա- Երևան- Պրահա երթուղով: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Համապատասխան թույլտվությունն ավիաընկերությանը տրվել է քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից:

Չվերթների մեկնարկը կտրվի 2018 թվականի հունիսի 8-ին: Չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Հայաստանի երկու օդանավակայանի ուղևորահոսքը 2018-ի հունվարին կազմել է 189.177 մարդ, որը 9,1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: 2018 թվականի հունվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 178.301 մարդ՝ 5,7%-ով գերազանցելով նախորդ տարվա հունվար ամսվա ցուցանիշը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---