Արցախում տնտեսական ակտիվությունն աճել է 17.5%-ով

Արցախում տնտեսական ակտիվությունն աճել է 17.5%-ով

PanARMENIAN.Net - 2018թ. հունվար-փետրվարին, 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 17.5 տոկոսով:

Ըստ Արցախի Ազգային վիճակագրական ծառայության, նշված ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին հիմնականում նպաստել է արդյունաբերական արտադրանքի, գյուղատնտեսության համախառն արտադրանքի և շինարարության ծավալների աճը, հայտնում է «Արցախպրեսը»։

2018-ի հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 84.1 տոկոսով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 39.2 տոկոսով, իսկ շինարարության ծավալների աճը կազմել է 23.5 տոկոս: Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 10 միլիարդ 814 միլիոն դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1 միլիարդ 831 միլիոն դրամ, իսկ շինարարության ծավալները՝ 1 միլիարդ 130 միլիոն դրամ:

2018-ի տնտեսական ակտիվության աճի տեմպերի արագացումն Արցախում որոշիչ կլինի նաև տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշի հարցում, ինչը թույլ կտա խոսել երկրի տնտեսական զարգացման լուրջ հեռանկարների մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---