Ստեփանակերտում երկրորդ օդային փառատոնը կանցկացվի23 մարտի 2018 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Արցախի էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության և «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության նախաձեռնությամբ Ստեփանակերտի օդանավակայանում ամռանը կկազմակերպվի օդային երկրորդ փառատոնը: Այդ մասին տեղեկացրել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամլո պատասխանատու Մերի Ղազարյանը, հայտնում է «Արցախպրեսը»: Նրա խոսքով՝ մարտի 23-ին էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը Ստեփանակերտի օդանավակայանում «Յելլ էքստրիմ պարկ» նախագծի հեղինակ, համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանի հետ փառատոնի կազմակերպման հետ կապված աշխատանքային քննարկում է ունեցել: Մասնավորապես քննարկվել են փառատոնի ծրագիրն ու միջոցառումների ցանկը, նախանշվել դրա հետ կապված կատարվելիք այլ աշխատանքներ: Սակայն փառատոնի անցկացման օրվա հետ կապված՝ այս պահին դեռ վերջնական որոշում չկա, այդ մասին հասարակությանը կտեղեկացվի ավելի ուշ: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն․ Կարևոր այց ՀՀ` ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո Նա մի շարք հանդիպումներ կունենա Հայաստանում «Տավուշը հանուն հայրենիքի»․ Իշխանությունը հայտարարել է՝ չի երաշխավորում սահմանազատված տարածքի բնակիչների անվտանգությունը Նշվում է, որ ամբողջ գործընթացը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի |