Փաշինյան. Մի շաբաթում իշխանափոխությունը հրապարակում «գցած է լինելու», ժողովուրդը կարող է գնալ վերցնել23 մարտի 2018 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրությունը չի խոչընդոտում պայքարել Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարացման դեմ: Aysor.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ ապրիլի 9-17-ը, երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը թափուր լինի, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ֆորմալ առումով ազդեցություն չի ունենա ԱԱԾ-ի և ոստիկանության վրա, ինչը հնարավոր կդարձնի իշխանափոխություն իրականացնելը։ «Կոպիտ ասած, եթե քաղաքական ժարգոնով արտահայտվելու լինենք՝ այդ մի շաբաթվա ընթացքում իշխանափոխությունը հրապարակում «գցած է լինելու», և եթե պարզվի, որ կա ժողովուրդ, ով պատրաստ է գնալ և վերցնել այդ իշխանությունը, կգնա և կվերցնի», - ասել է պատգամավորը։ Փաշինյանը հավելել է նաև, որ իր համար սկզբունքային է քաղաքական պայքարի խաղաղ անցկացումը: «Այն ենթադրում է շատ կոնկրետ գործողություններ, բայց բացառում է բռնությունը», - նշել է պատգամավորը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հավանական վարչապետության դեմ պայքարի ճանապարհային քարտեզին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |