Լևոն Արոնյանը կրկին պարտվել է. Այս անգամ Կարյակինին

Լևոն Արոնյանը կրկին պարտվել է. Այս անգամ Կարյակինին

PanARMENIAN.Net - Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում կրկին պարտվել է։ Այս անգամ հայ գրոսմայստերը զիջել է Կարյակինին։

Կարուանա-Կրամնիկ, Դինգ-Գրիշչուկ, Սո-Մամեդյարով պարտիաներն ավարտվել են հաշտությամբ, հայտնում է Chess.am-ը:

Մրցաշարային աղյուսակի առաջատար եռյակը մնում է անփոփոխ․ Գրիշչուկը 6․0 միավորով երրորդ տեղում է, նրան 6.5 միավորով նախորդում է Մամեդյարովը,իսկ Կարուանան 7 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը։

Արոնյանը 3.5 միավորով վերջին տեղում է:

Մարտի 24-ին կայանալիք 12-րդ խաղափուլի մրցակիցներն են Գրիշչուկ-Արոնյան, Կարյակին-Կարուանա, Կրամնիկ-Սո, Մամեդյարով-Դինգ զույգերը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---