Արոնյանը դուրս է մնացել աշխարհի ուժեղագույն շախմատիստների 10-յակից24 մարտի 2018 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը դուրս է մնացել աշխարհի ուժեղագույն շախմատիստների 10-յակից: Նա նահանջել է 6 կետով և այժմ զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: Արոնյանը 21.2 վարկանիշային միավոր է կորցրել և այժմ ունի 2772.8 միավոր, վարկանիշը հրապարակել է 2700chess.com-ը: Տանյակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը, երկրորդ հորիզոնականում է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը: Արոնյանը շատ անհաջող է հանդես գալիս Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարում, որի հաղթողը Մագնուս Կարլսենի հետ պայքարելու է աշխարհի չեմպիոնի կոչման համար: Մրցաշարի 11-րդ տուրից հետո նա վերջին տեղում է 3.5 միավորով: Հավակնորդների մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ երկու շրջանով` տասնչորս խաղափուլով: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: Մրցաշարի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) և նրա կոմերցիոն գործընկեր «Ուորլդ Չես» կազմակերպությունը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |