Փորձագետներ. ՀՀ թուլության ամեն դրսևորում Բաքվի համար ռազմական գործողությունները սկսելու առիթ կարող է դառնալ24 մարտի 2018 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կողմից թուլության ցանկացած դրսևորում Բաքվի համար ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում վերսկսելու առիթ կարող է դառնալ: Այդ մասին ասվում է ռուսական Ռազմավարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի փորձագետների «Փոթորկին սպասելիս.Հարավային Կովկաս» զեկույցում: Փորձագետները վերլուծել են իրավիճակը տարածաշրջանում և եկել այն եզրակացության, որ ղարաբաղյան հակամարտության սրացումն անխուսափելի է: Որպես սրացմանը նպաստող գործոններ նշվում են նավթի գների աճը, Ադրբեջանի գերազանցությունը ռազմական ոլորտում և հակամարտող կողմերի ժողովրդագրական անհավասարությունը: Նշվում է, որ ղարաբաղյան հակամարտության առաջին տարիներից հետո մի կողմից Ադրբեջանի, մյուս կողմից ՀՀ ու ԼՂ միջև ուժերի հարաբերակցությունը պահպանվում էր, սակայն 2000-ականներին, երբ կտրուկ բարձրացան նավթի գները, իրավիճակը սկսեց փոխվել հօգուտ Արդբեջանի: «Նավթադոլարների շնորհիվ Ադրբեջանն ավելացրեց ռազմական ծախսերն ու բանակի թվաքանակը: Եթե 2001-ին երկրի ռազմական բյուջեն $300 մլն էր, ապա 2013-ին այն կազմեց $3,7 մլրդ և հավասար էր Հայաստանի ամբողջ պետբյուջեին»,-ասվում է հոդվածում, գրում է ՌԲԿ-ն: Հոդվածում բերվում է ՀՀ և Ադրբեջանի զինված ուժերի թվաքանակի զարգացման միտումը: 2016-ին Ադրբեջանի ԶՈւ անձնակազմը եղել է 126.000, մինչդեռ ՀՀ ԶՈւ անձնակազմը 2002-ից մինչ օրս կազմում է մոտ 45.000: «Եթե ժողովրդագրական միտումները չփոխվեն, ապա ՀՀ բնակչությունը կարող է 2030-ին կրճատվել մինչև 3 մլն, իսկ 2050-ին ՝ մինչև 2,7 մլն: Ըստ ՄԱԿ հաշվարկների, Ադրբեջանի բնակչությունը 2030 կհասնի 10,7 մլն, իսկ 2050-ին՝ 11 մլն»,-ասվում է զեկույցում: Ռուս փորձագետները նշում են, որ ադրբեջանական բանակի վերազինումը, որը պայմանավորված էր նավթադոլարների հոսքով, ստիպեց ՌԴ-ին քայլեր ձեռնարկել բալանսավորելու համար իրավիճակը: «2016-ի փետրվարին ՌԴ-ն Հայաստանին մոտ 200 մլն վարկ տրամադրեց սպառազինությունների գնման համար, առաքվեցին այդ թվում նաև «Սմերչ» համակարգեր և դրանց հրթիռները, «ՏՕՍ-1Ա» հրանետանային համակարգեր, ռադիոտեխնիկական հետախուզության միջոցներ, թեթև և հրաձգային զինատեսակներ և այլն»,-ասվում է հոդվածում: Բաքուն աճող սոցիալական լարվածության կարող է բախվել, որի պատճառներից մեկը նաև ժողովրդագրական աճն է: Ըստ զեկույցի, գյուղաբնակ երիտասարդների հոսքը քաղաքներ նույնպես լուրջ ներքաղաքական ռիսկեր է պարունակում: Հայաստանի կողմից թուլության ցանկացած դրսևորում Բաքվի համար ռազմական գործողություններ սկսելու առիթ կարող է դառնալ: Եվ եթե հարձակումը կայծակնային լինի, Բաքուն կարող է հաղթել, կարծում են փորձագետները: Նշվում է, որ իրավական լուծման հույս դեռ չկա: «Լեռնային Ղարաբաղի միջազգային կարգավիճակի օրինականացում չի նկատվում, հայկական կողմին պարտադրված է սպառազինությունների մշտական մրցավազք Արդբեջանի հետ՝ անհամեմատելի տնտեսական և ժողովրդագրական ռեսուրսների պարագայում»,-ասվում է զեկույցում: Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |