Ապրիլ-հոկտեմբերին Մատենադարանի ցուցադրությունը բաց կլինի նաև կիրակի24 մարտի 2018 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլ-հոկտեմբեր ամիսներին Մատենադարանի ցուցադրությունները բաց կլինեն նաև կիրակի օրերին: Այս մասին հայտնում է Մատենադարանի պաշտոնական կայքը: «Հաշվի առնելով Հայաստանում զբոսաշրջիկների հոսքերի ընդլայնման միտումները՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ 2018 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին Մատենադարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունները (թանգարանային համալիր, 3-րդ հարկ) բաց են լինելու նաև կիրակի օրերին (ժամը 10:00-17:00)»,- նշվում է հաղորդագրության մեջ: Մատենադարանի թանգարանային համալիրը, որը գտնվում է հին կոթողային շենքում, նախկին 1 ցուցասրահի փոխարեն այժմ բաղկացած է 15 ցուցասրահներից, որտեղ ներկայացվում են հազարավոր ցուցանմուշներ՝ նախատեսված ժամանակավոր, փոփոխական և բացառիկ ցուցադրությունների համար։ Մատենադարանի մոտ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են ձեռագրերի պատառիկներ, վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ և այլն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը |