Նովրուզին ՀՀ այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը 20%-ով աճել է

Նովրուզին ՀՀ այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը  20%-ով աճել է

PanARMENIAN.Net - 2018 թվականին միայն Նովրուզի տոներին Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը մոտ 20%-ով աճել է 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն:

2017 թվականին Հայաստան է այցելել 220.000 իրանցի զբոսաշրջիկ, ինչը 16%-ով ավելի է 2016-ի ցուցանիշից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նովրուզի ընթացքում դեպի Հայաստան իրանցի զբոսաշրջիկների մեծ հոսքով պայմանավորված մարտ-ապրիլ ամիսներին, իրականցվող կանոնավոր չվերթներին զուգահեռ, «Արմենիա», «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «Ղեշմ էյր» ավիաընկերությունները կիրականացնեն նաև հավելյալ 40 չվերթ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---