Վարդան Օսկանյանն ու Փիթեր Սեմնեբին քննարկել են ՄԱԿ-ի ԳՎ-ում Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի ընդունման հնարավոր հետեւանքները

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակին, հետընտրական զարգացումներին: Քննարկվեցին հասարակության համերաշխությունը վերականգնելուն ուղղված հնարավոր քայլերը:



Օսկանյանն ու Սեմնեբին քննարկեցին նաեւ ՄԱԿ-ի ԳԱ-ում Ադրբեջանի կողմից առաջարկված բանաձեւի նախագծի քվեարկությունը եւ դրա հետեւանքները: Կողմերն ընդգծեցին, որ Հայաստանում կայունության պահպանումը երկրի զարգացման, նաեւ տարածաշրջանային ծրագրերի շարունակականության երաշխիքն է: Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային հարցեր, հայ-թուրքական հարաբերությունները եւ դրանց հեռանկարները:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---