Ռոնալդինյո. Երաժշտությամբ եմ զբաղվելու, մարզիչ չեմ լինի

Ռոնալդինյո. Երաժշտությամբ եմ զբաղվելու, մարզիչ չեմ լինի

PanARMENIAN.Net - Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն մտադիր չէ ֆուտբոլային մենեջեր դառնալ:

«Ուզում եմ երաժշտություն հորինել, նվիրվել իմ երկրորդ կրքին: Վայելելու եմ ժամանակը ընկերներիս հետ: Բայց ես ինձ չեմ տեսնում որպես Ֆուտբոլի մարզիչ»,-ասել է Ռոնալդինյոն, գրում է Eurosport-ը:

2017-ին Ռոնալդինյուն թողարկել է իր առաջին սինգլը՝ Sozinho-ն, դա սամբայի ոճով կոմպոզիցիա է:

Վերջին ակումբը, որտեղ խաղացել է բրազիլացի ֆուտբոլիստը, «Ֆլումինենսե» ակումբն էր, որտեղ նա 7 հանդիպման է մասնակցել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---