Կեմերովոյի առևտրի կենտրոնի աշխատակցին կասկածում են հրդեհի ազդարարման համակարգն անջատելու մեջ

Կեմերովոյի առևտրի կենտրոնի աշխատակցին կասկածում են հրդեհի ազդարարման համակարգն անջատելու մեջ

PanARMENIAN.Net - ՌԴ Քննչական կոմիտեն քննում է Կեմերովոյի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով 5-րդ կասկածյալին ձերբակալելու հարցը: Այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

Մարտի 25 -ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 64 մարդ: 6 մարդ անհետ կորած է համարվում:

Քննության ընթացքում պարզվել է, որ պահնորդական ծառայության աշխատակիցը, ստանալով հրեդհ բռնկվելու մասին ազդանշանը, անջատել է ազդարարման համակարգը:

«Լուրջ բացթողումներ են եղել ինչպես առևտրի կենտրոնը շահագործման հանձնելիս, այնպես էլ շահագործման ընթացքում: Առևտրի կենտրոնի հրդեհի վտանգի համար նախատեսված ելքերը փակ են եղել: Ստուգվում են այլ խախտումների մասին հաղորդագրությունները»,-ասել է Պետրենկոն, հայտնում է Lenta.ru-ն:

Նա նշել է, որ արդեն ձերբակալվել և հարցաքննվել է 4 կասկածյալ, այդ թվում շենքի սեփականատեր ընկերության տեխնիկական տնօրենը:

«Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհից տուժածների թվում նաև հայեր կան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---