ԶԼՄ. «Միլանը» կերկարացնի պայմանագիրը Գատուզոյի հետ

ԶԼՄ. «Միլանը» կերկարացնի պայմանագիրը Գատուզոյի հետ

PanARMENIAN.Net - Իտալական «Միլանի»ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կշարունակի գլխավոր մարզչի իր պարտականություններն առնվազն մինչև 2021 թվականը:

Ըստ Corriere dello Sport-ի, նա նոր 3-ամյա պայմանագիր կկնքի ակումբի հետ մարտի 28-ին: Գատուզոյի աշխատավարձը կկազմի 2 մլն եվրո խաղաշրջանի համար, ինչպես նաև հավելյալ պարգևավճարներ, հայտնում է Eurosport-ը:

Գատուզոն գլխավորել է «Միլանը» 2017-ի նոյեմբերին, նրա ղեկավարությամբ թիմը հաղթել է 23 խաղից 13-ում և դուրս է եկել Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Ա սերիայում «Միլանը» 6-րդն է, իսկ Չեմպիոնների լիգայի գոտուն հասնելու համար 5 միավոր է պակասում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---