Երևան-Մոսկվա վթարված ավտոբուսի վիրավոր ուղևորներից մեկը ևս մահացել է

Երևան-Մոսկվա վթարված ավտոբուսի վիրավոր ուղևորներից մեկը ևս մահացել է

PanARMENIAN.Net - ՌԴ Վորոնեժի մարզում վթարված Երևան-Մոսկվա ավտոբուսի վիրավոր ուղևորներից մեկը ևս մահացել է: Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, ՌԴ Պավլովսկ քաղաքի հիվանդանոցում մահացել է 1969 թ. ծնված Դավիթ Սարդարյանը:

Մարտի 20-ին ժամը 09:20-ի սահմաններում Երևան-Մոսկվա երթուղին իրականացնող «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը ՌԴ Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին՝ Վորոնեժի մարզի Պավլովսկ քաղաքի մոտակայքում, բախվել է բեռնատար ավտոմեքենային: Վթարի հետևանքով կան զոհեր և տուժածներ:

Սարդարյանի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Նա գլխուղեղի ծանր վնասվածք ուներ:

Մարտի 21-ին տեղեկություն էր ստացվել տուժածների առողջական վիճակի վերաբերյալ. Մ. Հայրապետյանի, Վ. Օհանյանի, Վ. Գևորգյանի, Դ. Վերմիշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Տ. Բաբախանյանի, Ե. Համբարձումյանի առողջական վիճակը՝ կայուն ծանր, Ա. Մուրադյանի, Ա. Թադևոսյանի առողջական վիճակը՝ միջին ծանրության:

Ավտոբուսում եղել է 50 ուղևոր և 2 վարորդ (1972 թ. ծնված Տիգրան Բաբախանյան և 1974 թ. ծնված Արկադի Թադևոսյան). մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի հյուրանոց:

Ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Արտակ Վրեժի Սուքիասյանը և բեռնատարի վարորդը (1961 թ. ծնված Ն. Սիոնին) տեղում մահացել են: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 42 ուղևոր, որոնք գտնվում էին Պավլովսկ քաղաքի մոտակա հյուրանոցում, համընթաց ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցներով շարունակել են իրենց ճանապարհը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---