Վաշինգտոնը վտարում է ռուս դիվանագետներին

Վաշինգտոնը վտարում է ռուս դիվանագետներին

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը կարտաքսի ԱՄՆ-ից ՌԴ 60 դիվանագետի: Որոշումը կապված է Մեծ Բրիտանիայում ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ: Այդ մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բացի այդ Վաշինգտոնը կփակի ՌԴ հյուպատոսությունը Սիեթլում: Դա Սպիտակ տունը բացատրել է այն հանգամանքով, որ հյուպատոսությունը մոտ է սուզանավերի ռազմակայանին:

Վաշինգտոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ն պատրաստ է նոր միջոցներ կիրառել, եթե Ռուսաստանը պատասխանի այդ գործողություններին:

Ռուս դիվանագետներին վտարելու մասին հայտարարել են նաև ԵՄ մի շարք երկրներ, այդ թվում Ֆրանսիան, Լեհաստանը, Ուկրաինան, Չեխիան, Լիտվան, Էստոնիան և Լատվիան: Ընդհանուր առմամբ այդ մասին 16 երկիր է հայտարարել:

ՌԴ հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալն ապաստան էր ստացել Բրիտանիայում 2010-ին ՌԴ և ԱՄՆ միջև հետախույզների փոխանակումից հետո: Նախկին սպան և նրա դուստրը մարտի 4-ին հայտնաբերվեցին բրիտանական Սոլսբերի քաղաքում անգիտակից վիճակում: Լոնդոնում պնդում են, որ նրանց թունավորել են ռուսական արտադրության նյարդապարալիտիկ գազով: Մեյը հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ Մոսկվան մեղասկից է թունավորմանը: ՌԴ ԱԳՆ-ն այդ հայտարարությունը «կրկեսի ներկայացում» է անվանել:

Մարտի 15-ին Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ ՌԴ 23 դիվանագետի կարտաքսի երկրից Սկրիպալի գործի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում: Նրանց մեկ շաբաթ ժամանակ է տրվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---