Apple-ը ճկուն iPhone կթողարկի 2020-ին

Apple-ը ճկուն iPhone կթողարկի 2020-ին

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը մտադիր է ծալովի ճկուն iPhone թողարկել 2020-ին: Այդ մասին հայտնել է ամերիկյան ներդրումային Merrill Lynch բանկի վերլուծաբան Merrill Lynch-ը, մեկ շաբաթ Ասիայում անցկացնելուց հետո ՝ հանդիպելով Apple-ի առաքումներով զբաղվող ընկերությունների հետ:

Վերլուծաբանն ակնկալում է, որ ծալովի ճկուն iPhone-ը կթողարկվի 2020-ին և, հավանաբար, կկարողանա փոխարինել պլանշետին ու iPad-ի նման ձևաչափ կունենա բաց վիճակում, գրում է Ferra.ru-ն:

Առաջատար iPhone X-ում արդեն օգտագործվում է ճկուն OLED դիսփլեյ, որը ծալվում է դեպի սմարթֆոնի կորպուսի ներսի հատվածը: Կոր մասն ունի էկրանի հսկիչ, այդպիսի հետաքրքիր լուծումը թույլ է տվել փոքրացնել կորպուսի ստորին մասը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---