ԱԳՆ. Կեմերովոյի հրդեհից տուժածների թվում հայեր չկան

ԱԳՆ. Կեմերովոյի հրդեհից տուժածների թվում հայեր չկան

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով, մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհից տուժածների թվում հայեր չկան: ՀՀ ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:

Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, հրդեհից զոհերի թիվը հասել է 64-ի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳՆ-ն փորձում է պարզել, թե արդյոք մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ կան, թե ոչ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 25 -ին ՌԴ Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալենի» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 56 մարդ: Դեպքի առնչությամբ հարցաքննվել է 4 մարդ՝ այդ թվում նաև առևտրի կենտրոնի վարձակալ ընկերության ղեկավարը, որի տարածքում է գտնվել կրակի օջախը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---