Կառավարությունը որոշել է բացահայտել իրական հանքատերերին![]() 27 մարտի 2018 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը «Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության» (ԱՃԹՆ) ներդրման շրջանակում հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզ է մշակում: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի մարտի 29-ի նիստի օրակարգում: Նշվում է, որ ԱՃԹՆ-ի համաձայն, ստանդարտը ներդրած երկրներում 2020 թվականից սկսած հանքարդյունահանող ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին՝ այդ թվում քաղաքական ազդեցություն ունեցող անձանց: Հանքարդյունաբերական ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզով նախատեսվում է մի շարք օրենսդրական ակտերի մշակում: Միջոցառումների մի մասը կիրականացվի Համաշխարհային բանկի դրամաշնորհի շրջանակներում: Արդյունքում կձևավորվի և լայն հանրության ուշադրությանը կներկայացվի իրական սեփականատերերի ռեգիստրը: ԱՎԾ-ի համաձայն, 2017 թվականին հանքարդյունաբերության ոլորտի արտադրության ծավալը կազմել է մոտ $703 մլն: ![]() ![]() Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |