101 մլն դրամի տեխնիկա մասնավոր ընկերությանը՝ լազերային բյուրեղների աճեցման համար

101 մլն դրամի տեխնիկա մասնավոր ընկերությանը՝  լազերային բյուրեղների աճեցման համար

PanARMENIAN.Net - Գործադիրը ՀՀ ՊՆ-ին ամրացված 101 մլն դրամ արժեքով լազերային բյուրեղների աճեցման սարքերը կհանձնի «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ին: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 29-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությանը լազերային բյուրեղների աճեցման սարքավորումների հանձնման և կանոնադրական կապիտալի ավելացման արդյունքում այն կներգրավվի ռազմարդյունաբերական զարգացման պետական ծրագրերին:

Նշվում է նաև, որ այդ սարքերի շնորհիվ ընկերությունը կարող է ստեղծել միջազգային նշանակություն ունեցող տեխնոլոգիաներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---