Նալբանդյան. Կարևոր է, որ Բաքուն ձերբազատվի իրականությունից հեռու լեզվաբանական վարժանքներից

Նալբանդյան. Կարևոր է, որ Բաքուն ձերբազատվի իրականությունից հեռու լեզվաբանական վարժանքներից

PanARMENIAN.Net - Կարևոր է, որ Ադրբեջանը ձերբազատվի իրականությունից շատ հեռու լեզվաբանական վարժանքներից և վերադառնա կառուցողական դաշտ: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Ադրբեջանը հրաժարվում եռանախագահող երկրների կողմից արված առաջարկներից ու նրանց հայտարարություններում առկա սկզբունքներից։

Նա հավելել է, թե միգուցե ադրբեջանցիները գտնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ամենաբարձր մակարդակով արված հայտարարությունները ստեղծագործական, կրեատիվ չէին, այլ ինչ-որ պրիմիտիվ առաջարկություններ էին, հյատնում է Aysor.am-ը:

«Այսինքն՝ նրանք իրենց իրավունք են վերապահում գնահատելու, թե որ առաջարկներն են կրեատիվ, որոնք՝ ոչ։ Սպասում են, մինչև այդ առաջարկություններն իրենց համար դառնան ընդունելի, կրեատիվ», - ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Նա նաև նշել է՝ կարևորն այն է, որ ադրբեջանցիներն իրականացնեն իրենց վրա վերցրած պարտավորությունները, հարգեն հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Միգուցե Ադրբեջանն իսկապես ի զորու չէ կառուցողական դաշտ վերադառնալ, և Ադրբեջանին պետք է վերադարձնել այդ կառուցողական դաշտ», - նկատել է Նալբանդյանը։

Ավելի վաղ Նալբանդյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունները: Ամենաթարմ վկայությունը հունվարին Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումն էր, որտեղ սկզբունքորեն համաձայնություն էր ձեռք բերվել իրականացնելու անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը: «Այս պայմանավորվածության առնչությամբ Հայաստանն ու համանախագահները տարածեցին գրեթե նույնական հայտարարություն, մինչդեռ Ադրբեջանը դրան որևէ հղում չի կատարել ոչ հանդիպումից հետո ոչ էլ մինչ օրս: Երբ մի քանի օր առաջ համանախագահները այցելեցին տարածաշրջան, Ադրբեջանը կրկին հրաժարվեց հարգել ընդլայնման իրագործման վերաբերյալ այս պայմանավորվածությունը»,-ասել էր նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---